04.04.2014|
00:52
Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը, որպեսզի բոլորին և առաջին հերթին իր անմիջական ղեկավարությանն ապացուցի, որ ինքը ոչ մի կապ չունի վարչապետի ու շուրջօրյա հավաքների, խորհրդարանում արագաչափերի ու կարմիր գծերի քննարկումների, այդ թվում՝ Դուբայում ԲՀԿ առաջնորդի «տված խաղերի» հետ, Ծառուկյան-Աբրահամյան ընտանիքը քաղաքական թատերաբեմում վերջին օրերին բեմադրում է շեքսպիրյան Կապուլետիների ու Մոնտեքյուների դասական պատմությունը, իբր իրենց հարաբերություններն այնքան են սրվել, որ դա անդրադարձել է նույնիսկ զավակների հարաբերությունների վրա. սա են վերջին օրերին կաթեցնում նրանց մերձավորները լրագրողների ականջներին: